🎥 ԱՊԼ․ Արսենալը դրամատիկ պայքարում հաղթեց Վուլվզին և ամրապնդվեց առաջատարի դիրքում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 16-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2։1 հաշվով հաղթանակով։

Խաղի հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում․ 70-րդ րոպեին Սեմ Ջոնսթոնը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով Միկել Արտետայի թիմին։ Թեև 90-րդ րոպեին Տոլուվալասե Առոկոդարեն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Յերսոն Մոսկերայի ինքնագոլը հաղթանակ պարգևեց լոնդոնցիներին։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։

Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 20-ին, «զինագործները» արտագնա խաղում ուժերը կչափեն «Էվերթոնի» հետ, իսկ «գայլերը» նույն օրը տանը կընդունեն «Բրենթֆորդին»։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment