«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում, այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։
Շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը Սյունիքից տեսաուղերձով արձագանքել է նախարար Արսեն Թորոսյանին․ «Արսեն Թորոսյան, ի՞նչ օպտիմալ կառավարման մասին ես խոսում։ Ու խոսում ես դու, ով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել, ում կառավարման պատճառով Հայաստանը հայտնվել է մահացություններով աշխարհի թոփ երկրների մեջ։
Ովա՞ խոսում դպրոցները միավորելու մասին, ես քեզ ասում եմ գյուղերում դպրոցներ եք փակում, այսքան տարիների ընթացքում նոր աշխատատեղեր չեք ստեղծել, հիմա էլ մանկավարժներին եք ուզում դարձնել գործազուրկ։ Հերիքա քանդեք… 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի»։