Վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը․ քամին վնասներ է պատճառել համայնքին


Ապարանում քամու ուժգնացումը վնասներ է պատճառել քաղաքի ամանորյա զարդարանքին։


 


Նշվում է, որ լուրջ վնասներ չեն կրել տոնածառը, հարթակը, կամուրջը, որոնք ամանորյա զարդարանքի մաս են կազմում։ Անցած տարի էլ էր քամին լուրջ վնասներ պատճառել համայնքին, պոկել տանիքներ։


 


«Ճանապարհներին զգոն եղե՛ք»,-ֆեյսբուքյան իր ջում գրել է Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։


 


Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


 


 

Դիտումների քանակ1

Leave a Comment