Հայաստանին պետք է մարդ, որը մեր ազգին կմիավորի. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման  համակարգող Նարեկ Կարապետյանը Կապանում շարժման գրասենյակի բացմանը խոսել է Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։

«Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանված են, քան մենք», – ասել է Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ խաղաղության համար պետք է ուժեղ ղեկավար։

«Ղեկավարը չպետք է պառակտի մեր ժողովրդին, չպետք է խառնաշփոթ մտցնի մեր ազգի մեջ, այլ պետք է միավորի և տա նոր վերածնունդ», – նշել է Կարապետյանը։

Leave a Comment