Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ազատազրկման փոխարեն ճիպոտահարել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Նա նշել է, որ հոգևորականի համար երկու տարվա ազատազրկումը չափազանց խիստ է։ Որպես այլընտրանք, նա առաջարկել է Իրանի օրինակով ներմուծել ճիպոտահարության պատիժամիջոցը։
«Կարծում եմ, որ մեր շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից»,- հայտարարել է Բաբայանը։
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։
