🎥 Լա Լիգա․ Ռաֆինյայի դուբլի շնորհիվ Բարսելոնան հաղթեց Օսասունային — Armsport.am

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։

​Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, ով դուբլ ձևակերպեց։ Նախ՝ 70-րդ րոպեին, Պեդրիի փոխանցումից հետո նա բացեց խաղի հաշիվը, իսկ 86-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

​Հարկ է նշել, որ մինչ այդ՝ 23-րդ րոպեին, մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չէր արձանագրել տանտերերի հարձակվող Ֆերան Տորեսի գոլը։

​Այս հաղթանակը «Բարսելոնայի» համար յոթերորդն էր անընդմեջ Լա Լիգայում։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակած 43 միավորով շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Օսասունան» 15 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հաջորդ տուրում «Բարսելոնան» դեկտեմբերի 21-ին արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ, իսկ «Օսասունան» դեկտեմբերի 20-ին կընդունի «Ալավեսին»։

Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment