Հերիք է երկիրը վերածեք փորձադաշտի։ Դպրոցը քար ու բետոն չէ։ Նման արձանագրմամբ է հանդես եկել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։
Եվ ով ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա։
Եթե սա ձեզ նեղացնում է՝ խնդիրը մեր խոսքը չէ, խնդիրը ձեր արածն է։
Իսկ Հայաստանը քանդելու համար չէ,
Հայաստանը կառուցելու համար է:
Ու կառուցելու ենք Հայաստանը` ունենալով հզոր ու իսկական հայ առաջնորդ», — նշել է նա: