
Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը։ Հայաստանը ներկայացնող Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մրցույթի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուի Դելոււզեն՝ Ce Monde երգով:
Հայաստանն առավելագույն 12 միավոր ստացավ Մալթայի, Ուկրաինայի, Վրաստանի ժյուրիի կողմից:
Ալբերտը հեռուստադիտողի կողմից ստացավ 58 միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Մալթային: