Իսրայելի բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի մահվան մասին՝ Գազա քաղաքին հասցված հարվածի հետեւանքով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ հաստատվել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գլխավոր հրամանատար Ռաադ Սաադը սպանվել է  Գազա քաղաքին այսօր հասցված ավիահարվածի հետեւանքով, տեղեկացրել է Times of Israel-ը։

Սաադը դարձել է թիրախ այն ժամանակ, երբ անցնում էր Ռաշիդի մերձափնյա ճանապարհով։ Նա սպանվել է երեք այլ մարդկանց հետ միասին։

Սաադը ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության շտաբի պետն էր եւ համարվում էր երկրորդ դեմքը խմբավորման վերջին ռազմական ղեկավար Իզզ ադ-Դին Հադադից հետո։

Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդի խոսքով՝ Իսրայելը նախապես չի տեղեկացրել ԱՄՆ-ին հարված հասցնելու մասին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment