Թբիլիսիում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը: Հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյուզը՝ Ce Monde երգով:
Երկրորդ հորիզոնականում Ուկրիանիայի պատվիրակ Սոֆյա Ներսիսյանն է՝ «Մոտանկա» երգրով:
Երրորդ հորիզոնականում Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանն է՝ Shine Like a Star երգով:
Եվ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Արմենակյանը՝ «Քաջ սիրտ» («Brave Heart») երգով, չորրորդ հորիզոնականում է:
Հաղթանակի համար պայքարում էր 18 երկիր: Մրցույթն անցկացվում էր «Միավորված երաժշտությամբ» խորագրի ներքո։ Հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: