ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող դպրոցների, բնակիչների դժգոհության, գործազրկության աճի մասին. «Մեր ձևով» շարժման խոսնակ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ընդգծում է՝ ՔՊ-ական իշխանությունը, դպրոցների միավորման կամ նոր դպրոց կառուցելու անվան տակ, փակում է դպրոցներ, ինչը հատկապես սահմանամերձ մարզերում լուրջ խնդրի է վերածվում։

 

 

 

 

 

«Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին, ինչն անում է ՔՊ-ական իշխանությունը՝ դպրոցների միավորման կամ նոր դպրոց կառուցելու անվան տակ։

 

 

ՔՊ-ական քարոզիչները չեն խոսում այդ գյուղերի բնակիչների խուլ դժգոհության մասին, ինչին ականատես էինք Սյունիքի մարզի գյուղերում` Սալվարդ, Հացավան, Թասիկ, Արևիս։

 

ՔՊ-ական քարոզիչները ցույց են տալիս միայն փաթեթավորումը, նրանք չեն խոսում փակվող աշխատատեղերի ու գործազրկության աճի մասին, չեն խոսում բովանդակության մասին։

 

 

Սարսափեցնող թվեր, որոնց մասին ՔՊ-ական քարոզիչները լռում են. տարրական դպրոցի 3 երեխայից 1-ը կարդացածը չի հասկանում, 3-ից 2-ը պարզ մաթեմատիկական գործողություններ չի կարողանում անել և 10-ը երեխայից 1-ը դպրոց չի գնում։ Ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակով Հայաստանը վերջին 5-6 տարիներին «առաջատար» է նախկին խորհրդային պետությունների շարքում անգամ միջինասիական երկրների համեմատ։

 

Հ.Գ. Գիտենք, թե ինչու եք խառնվել իրար, ճիշտ եք արել, քիչ մնաց…»,- սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակը։

Leave a Comment