Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում պատասխանատուները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման ավելացումը 2026 թվականի ամռանը, հայտնում է Mehr-ը։

Ըստ գործակալության՝ Երևանում տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ցանցերի շահագործման համատեղ կոմիտեի 5-րդ նիստը՝ Իրանի էներգետիկայի նախարարի՝ էլեկտրաէներգիայի ցանցի ռազմավարության հարցերով տեղակալի և Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի գլխավոր տնօրեն Նարեկ Ապիտոնյանի մասնակցությամբ։

Նշվում է, որ հանդիպումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով երկու երկրների միջև էներգետիկ փոխանակման ռազմավարական դիրքը և երկու երկրների էլեկտրաէներգիայի ցանցերի շահագործման օպերատիվ համակարգման բարելավման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտներում անընդմեջ համագործակցության պատմությունը, ընդգծել համապատասխան ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։

Leave a Comment