Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին հրաժարվել է քննարկել գործող պայմանագրի ժամկետի երկարաձգումը։
«Ներաձուրիները» պատրաստ էին 26-ամյա խաղացողի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2030 թվականը, սակայն կիսապաշտպանը դադարեցրել է բանակցությունները թիմում ունեցած իր կարգավիճակից դժգոհ լինելու պատճառով՝ ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդման։
Իտալացու շրջապատն արդեն նոր ակումբ է փնտրում նրա համար։ Տրանսֆերը կարող է տեղի ունենալ հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ «Յուվենտուսը» նախկինում հայտնել էր Դավիդե Ֆրատեսիի նկատմամբ հետաքրքրության մասին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։