Վաշինգտոնի կողմից Բելառուսի կալիումի արդյունաբերության դեմ պատժամիջոցները վերացնելու որոշումը ուժի մեջ կմտնի անմիջապես, հայտարարել է ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Վալենտին Ռիբակովը։
«Ինչպես այսօր լսեցիք, պարոն (Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն – խմբ.) Քոուլը հայտարարեց, որ որոշում է կայացվել ամբողջությամբ վերացնելու ԱՄՆ պատժամիջոցները Բելառուսի կալիումի արդյունաբերության դեմ։ Այս որոշումը կայացվել է, և այն ուժի մեջ կմտնի անմիջապես, այսպես ասած», – ասել է նա Մինսկում ԱՄՆ-Բելառուսի բանակցություններից հետո։