Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում


Եղեք զգոն․ եթե ստանում եք նամակներ ՀՀ կառավարության անունից և ձեզնից պահանջվում է ինչ-որ հղումով անցնել ու ֆայլ ներբեռնել, մի՛ արձագանքեք դրան, ամեն անգամ պարտադիր ստուգե՛ք տեղեկության իսկությունը։


 


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, նախևառաջ, հարկավոր է փնտրել Կառավարության և տարբեր գերատեսչությունների պաշտոնական հարթակներում, ինչպես նաև վստահելի ԶԼՄ-ներում»,-նշել է նա։


 


Դիտումների քանակ15

Leave a Comment