Aurora News | Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում: Այս մասին սոցցանցում հայտնել Է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Վին Դիզելը։

Նրա խոսքով՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի համար դեր է գրվել։ Հավելենք նաև, որ երեկ դերասանը համատեղ լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստի հետ։

«Բոլորը հարցնում էին՝ նա կլինի՞ «Ֆորսաժում»։ Պետք է ասեմ, որ նա զիլ տղա է։ Մենք նրա համար դեր ենք գրել», – հայտնել է դերասանը։

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և պաշտոնական խաղերում համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու:

Leave a Comment