ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և դատախազության ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։
«Այցի ընթացքում ծանոթացել ենք ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին»,– գրել է նախարարը։