«Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Հայաստանը ներկայացնող 12–ամյա Ալբերտը փայլուն ելույթ ունեցավ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Հայաստանը ներկայացնող 12–ամյա Ալբերտը փայլուն ելույթ ունեցավ։
Նա ներկայացրեց «Brave heart» («Քաջ սիրտ») ստեղծագործությունը։
Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է վեց տարեկանում։ 2018թ.-ից նա հետևում է «Մանկական Եվրատեսիլին»՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին երեք տարիներին, մասնակցելով հայաստանյան նախընտրական փուլերին, փորձել է իրականություն դարձնել իր երազանքը։
Այս տարի մրցույթն անցկացվում է Թբիլիսիում։ Մրցույթին մասնակցում է 18 երկրի ներկայացուցիչ՝ Մալթա, Ադրբեջան, Խորվարթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։