«Այդ «մարդը» մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին»

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)։

Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս թեմայով։ Հետո հասկանում եմ` ի՞նչ հումոր, ախր, անդունդի եզրին ի՞նչ հումոր։

Իշխանություններն ու նրանց քարոզիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը. սա շատ վտանգավոր վիճակ է բոլորիս համար։ Էս պուճուր երկիրն ու հասարակությունը սպառել են ռացիոնալության վերջին պաշարները։

(Տեսանյութը՝ ստորև․ կարող եք չնայել, եթե չեք ուզում` ձեր ապատիան ավելի խորանա)»։


***


Լրագրող Շաքե Ավոյանն էլ գրել է․ «Մի “մտավորական” կա, ասում է` ամբախ֊զամբախ խոսելու համար սրբազանին պետք է ճիպոտահարել, ճիպոտներն էլ բերել Իրանից… Հիմա հարցը այն չէ, որ սա մտավորական չէ, չէ` ի՞նչ մտավորական, դա’ չէ հարցը, հարցն անգամ այն չէ, որ նա խոսում է ամբախ և զամբախ` ինչքան ուժ կա այդ բնութագրի մեջ։ Հարցն այն է, որ այդ “մարդը” մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին։ Նա ուղիղ հարվածում է իմ կրոնական զգացմունքներին, նա ուղիղ ոտնահարում է իմ Սահմանադրությունը, նա ուղիղ նկարագրված է քրեական օրենսգրքում։ Նա, ի վերջո, վերբալ մակարդակում խուլիգան է և ենիչերի է` կրոնափոխված խուժան։ Բայց հարցը անգամ դա էլ չէ, քանի որ դա պարզ է։ Պարզ չէ այն, թե ինչպես է դա հնչում իմ երկրի հանրային հեռուստատեսությամբ, ինչպե՞ս… Սրանով օգու՞տ է տալիս տերերին, իսկ մենք գիտենք, թե ովքեր են տերերը։ ՈՉ, սա թաղում է իր տերերին, վնասում է և վարկանիշ խլում, ուղղակի թալանում է Փաշինյանի երբեմնի բարձր վարկանիշից մնացած թշվառ տոկոսները։ Բայց մի’ շեղվեք, ցույց տվեք ձեր կրոնը, որ կարողանանք մեզ ձեզնից հստակ տարբերակել։ Թե չէ ձեզ նման մեկը լինել մենք չենք ուզում և չենք կարող…»։

Leave a Comment