Aurora News | Դեպի Ռուսաստան խնդրահարույց ապրանքների չներկայացման դեպքերը նվազել են

Ռուսաստանի սահմանային անցակետերում հայկական ապրանքի բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը զգալի բարելավվել է։ Այս փաստն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ խնդրահարույց ապրանքների չներկայացման դեպքերը նվազել են` ավելի քան 70 տոկոսից հասնելով 6 տոկոսի։ Կայացած բանակցությունների արդյունքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքների ներկայացմամբ կվերականգնվեն ևս մեկ ընկերության կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի մատակարարումները։

«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել և վերականգնել մատակարարումները նաև այլ ձեռնարկություններից՝ այն դեպքերում, երբ կներկայացվեն անհրաժեշտ նյութերը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները»,– ասված է հաղորդագրությունում։

Պետրոսյանը ներկայացրել է նաև ՀՀ հետաքրքրվածությունը կենդանիների տարբեր հիվանդությունների դեմ ռուսական պատվաստանյութերի ներմուծման հարցում։

Leave a Comment