Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգային անկայուն իրավիճակ է. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն

Բաժանորդագրվել

Գրոսին դրական է գնահատել հրադադարի ձեռքբերումը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իրավիճակը շատ անկայուն է և զգայուն», – ասել է նա՝ մեկնաբանելով միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության տեսանկյունից առկա իրավիճակը:

Պաշտոնյան հավելել է, որ դրական հանգամանք է դարձել հրադադարի ռեժիմի ձեռքբերումը, որը թույլ է տվել խիստ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարել «Դնեպրովսկայա» և «Ֆերոսպլավնայա» գծերում:

Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:

Համաձայնագիր կնքելուց հետո Զապորոժիեի ԱԷԿ–ի համար «հատուկ կարգավիճակ» կպահանջվի. Գրոսի

Leave a Comment