Լուկաշենկոն ներում է շնորհել լրտեսության և ահաբեկչության համար դատապարտված 123 օտարերկրացիների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել լրտեսության և ահաբեկչության համար դատապարտված 123 օտարերկրացիների, հաղորդում է Пул Первого տելեգրամյան ալիքը։ Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։

Նշվում է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում և նրա խնդրանքով՝ կապված ԱՄՆ նախորդ նախագահի վարչակազմի կողմից Բելառուսի կալիումի արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցների վերացման հետ։

Հաղորդագրության համաձայն՝ «վերջին ժամանակներում, հաշվի առնելով Բելառուսի նախագահի կողմից նոյեմբերի վերջին կայացված որոշումները, ներում շնորհվածների ընդհանուր թիվը կազմում է 156»։

Leave a Comment