Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքակա՞ն կախվածության տակ դնել: Էներգետիկ փորձագետները հենց այս վտանգն են տեսնում եվրամիության հովանու տակ տեղի ունեցող զարգացումների համատեքստում: ԵՄ ընլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ է պետք աշխատել, ինչը, ըստ էներգետիկ փորձագետի, նշանակում է ուժեղացնել կախվածությունը թուրքական էներգիայից՝ հակակշռելու ռուսական գազով աշխատող ատոմակայանին: