Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը | Factor.TV

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով առաջիկա ընկերական մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ ծառայությունը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին․

Ալբերտ Աղաջանով – «ՏԶՄՍ Տուլա»

Լևոն Գեջուա – «Լիպեցկ»

Արթուր Մկրտչյան – «Սիևն»

Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»

Արթուր Մելքոնյան – «Լիպեցկ»

Նիկիտա Խռոմիխ – «ՏԶՄՍ Տուլա»

Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել»

Դենիս Նևեդրով – «Տյումեն»

Գարիկ Մաշումյան – «Սիևն»

Արթուր Պատատյան – «Երևան»

Միհրան Դերմենջյան – «Մերկուրի»

Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»

Արսենի Պետրոսյան – «Նովայա-Գեներացիա»

Աղասի Եղիազարյան – «Երևան»

Միքայել Ղանդիլյան – «Էիր-Աերո»

Արսեն Պետրոսով – «Տորպեդո»

Պուտրուս Վասիլև – «Յունիսպորտ»

Այս ամիս Հայաստանի հավաքականն ընկերական մրցաշարի է մասնակցելու Երևանում։ Մրցակիցները լինելու են Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները։ Դեկտեմբերի 21-ին Հայաստանի հավաքականը կխաղա Մոլդովայի հետ, դեկտեմբերի 22-ին՝ Ղրղզստանի, իսկ դեկտեմբերի 24-ին՝ Վրաստանի։

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է 2026թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում հայ ֆուտզալիստների մրցակիցները կլինեն Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a Comment