Վահագն Չախալյանին անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց. Ռուբեն Մելիքյան

18 արդարների գործով մեղադրյալ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանին տեղափոխել են պատժախուց։

«Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։

Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):

Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը:

Վահագնի խոսքը՝ ստորև։

ՀԳ. Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Leave a Comment