Երևանի մետրոպոլիտենը կերկարաձգի աշխատանքային ժամերը՝ գլխավոր տոնածառի լուսավորության պատճառով

Երևանի մետրոպոլիտենը կերկարացնի աշխատանքային ժամերը՝ կապված մայրաքաղաքի գլխավոր Ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողության հետ, հայտարարել է Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը պարզաբանել է, որ մետրոն կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ի գիշերը ժամը 1:00-ն։ Մետրոպոլիտենը մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին մաղթել է հաճելի և տոնական երեկո։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ին։

 

Leave a Comment