Նոր մանրամասներ՝ զոհված զինծառայողի դեպքից․ դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորմասերից մեկում

News.5tv.am-ի տեկություններով, երեկ զոհված զինծառայողը ինքնասպան է եղել անձնական հողի վրա, դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորմասերից մեկում։

Պաշտպանության նախարարությունն է նախ հայտնել, որ դեկտեմբերի 12-ին ժամը 16-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ

Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: 

Չի հստակեցրել նախարարությունը՝ որտեղ է հայտնաբերվել մարմինը՝ դիրքու՞մ, թե՞ զորամասում:

Քննչական կոմիտեն ևս չի տվել այդ տեղեկությունը:

Քննչականի խոսնակը «Հայլուր»-ի այդ հարցին հրաժարվել է պատասխանել: Բայց կոմիտեն հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Leave a Comment