Բաքուն Սոթքի հանքավայրի մոտակայքում ճանապարհներ է կառուցում և նախատեսում է սկսել դրա շահագործումը․ ԶԼՄ

Ադրբեջանը սկսել է տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը Հայաստանի Սոթքի ոսկու հանքի տարածքում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դրանց՝ այս աշխատանքների ավարտից հետո հանքը նախատեսվում է հանձնել AzerGold-ին։

Ադրբեջանական պատվիրակությունը ստուգել է հանքի տարածքը և եզրակացրել, որ Հայաստանն այժմ այնտեղ որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանք չի իրականացնում։ Այս ստուգումը համաձայնեցվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի կողմից, որը նախագահել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Համաձայնությունը ձեռք է բերվել հանձնաժողովի 12-րդ նիստում Գաբալայում։

Սոթքի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հատման կետում։ Հանքի տարածքի մի մասը ներկայումս գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, նոյեմբերի 25-ին, Արցախի Շահումյանի շրջանը անցավ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ ժամանակվանից ի վեր, Սոթքի հանքավայրի տարածքի կեսից ավելին գտնվում է ադրբեջանական զինվորականների վերահսկողության տակ, իսկ հայկական և ադրբեջանական զինվորական դիրքերը տեղակայված են անմիջապես հանքավայրի տարածքում։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մամուլին հայտնել էին, որ դրանք տեղազննման աշխատանքներ էին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Գրասենյակից հերքել են, որ ադրբեջանցի և հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են մի քանի օր։

Leave a Comment