Ծառայողական քննություն է սկսվել Փաշինյանի ավտաշարասյունը կարգավորած պարեկների նկատմամբ

Ծառայողական քննություն է սկսվել այն պարեկների նկատմամբ, որոնք երեկ կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը այն պահին, երբ այնտեղով անցնելիս է եղել Մոսկվայից վերադարձած Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյունը: Այդ մասին «Հայլուր»-ին հայտնել են ներքին գործերի նախարարությունից: 

Տարածված տեսանյութում երևում է, որ չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից: Ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է:

Ըստ կարգի, պարեկները պետք է ապահովեն ավտանգ երթևեկությունը շարասյան անցման պահին: 

Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք մայթերին և խաչմերուկում կանգնած պարեկները որևէ գործողություն արել են՝ չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար:

Leave a Comment