Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ, Ուկրաինայի շրջաններին առաջարկել է ինքնորոշման հանրաքվեներ անցկացնել, ինչպես ժամանակին դա արել են ղրիմցիները:
Ավելի վաղ «Հանրային» հեռուստաալիքը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին թույլ է տվել «համաուկրաինական հանրաքվե» անցկացնել տարածքային հարցերի շուրջ։
«Եթե Ուկրաինային հանրաքվե է պետք, ապա դա ինքնորոշման հանրաքվե է յուրաքանչյուր տարածաշրջանում, որպեսզի բնակիչներն ինքնուրույն ընտրեն իրենց ապագան, ինչպես ժամանակին դա արեցին ղրիմցիները», – ասել Է Կոնստանտինովը:
Ընդ որում, ըստ նրա, նման հանրաքվեները պետք է անցկացվեն Ուկրաինայի դենացիֆիկացիայի գործընթացից հետո՝ ուկրաինացի ժողովրդին ազատելով Կիևի ռեժիմի կողմից մանիպուլյացիայի և հասարակական գիտակցության լիակատար վերահսկողության նպատակով ներդրված նացիստական գաղափարախոսությունից և քարոզչությունից։
«Զելենսկին ամեն կերպ ժամանակ է ձգում՝ հավատալով, որ ժամանակը իր օգտին է խաղում. ի՞նչ կլինի, եթե Ամերիկայում ինչ-որ բան փոխվի։
Ուկրաինայի ժողովուրդը, ինչպես ինքը՝ երկիրը, նրան պետք չեն։ Իսկ հիմա նա հանկարծ հիշեց ժողովրդին։ Եթե նա մտածեր ժողովրդի մասին, ապա կհամաձայնվեր դեռ Ստամբուլում Ռուսաստանի առաջարկած պայմաններին, այլ ոչ թե ռազմական հակամարտության շարունակմանը», – ասել Է Կոնստանտինովը։
Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին՝ Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ Ղրիմում անցկացված հանրաքվեում ընտրողների 96,77% – ը և Սևաստոպոլում 95,6% – ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է իր ժամանակավոր օկուպացված տարածքը, Արևմուտքի շատ երկրներ աջակցում են Կիևին այդ հարցում:
Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ ժողովրդավարական ճանապարհով վերամիավորվելու օգտին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան:
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի հարցը փակված է վերջնականապես։