Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին – 5tv

Թաիլանդի և Կամբոջայի սահմանի տարբեր հատվածներում դեկտեմբերի 13-ին նոր բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է EFE լրատվական գործակալությունը։

Զինված ընդհարման ընթացքում օգտագործվել են հրթիռներ և ինքնաթիռներ։ Կողմերը դարձյալ հրադադարի խախտման մասին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին հեռախոսազրույց էր անցկացրել Թաիլանդի և Կամբոջայի կառավարությունների ղեկավարներ Անութհին Չանվիրակունի և Հուն Մանեթի հետ՝ այն որակելով դրական։

«Շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների հետ՝ նրանց երկրների միջև արդեն երկար ժամանակ շարունակվող չարաբաստիկ հակամարտության վերսկսվելու խնդրի վերաբերյալ։ Նրանք համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել կրակը և վերադառնալ այն դիրքերը, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի աջակցությամբ ինձ հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի օրիգինալ տարբերակում», – գրել էր Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Նրա գնահատմամբ՝ հակամարտող կողմերը պատրաստ են խաղաղության։

Leave a Comment