Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ-ից մանրամասնում են

Հասարակություն

13.12.2025 | 12:19

Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է»,-փոխանցել են գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն:

Leave a Comment