
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հերթական թողարկման ընթացքում երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Պեշտմալջյանի հետ խոսել ենք ոլորտին առնչվող մարտահրավերներից, փորձել ենք հասկանալ, թե ԱԲ-ն որքանով է արդյունավետ երաժշտության մեջ։
Էդուարդ Պեշտմալջյանի հետ կիրառել ենք Suno studio AI գործիքը, որը նախատեսված է երաժշտություն գեներացնելու և մշակելու, գործիքային մեղեդիներ կյանքի կոչելու համար։