Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվել

Երեկ անցակետը փակվել էր բեռնատարների համար։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ժամը 10:00-ից թույլատրվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երեկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչներով երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։

Leave a Comment