Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցից 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ անչափահասը Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ 13-ամյա Լ․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզել են, որ Լ․ Հ․-ն մարմնական վնասվածքն ստացել է դեկտեմբերի 4-ին ժամը 15։05-ի սահմաններում «Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում դասընկերոջ, Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Դ․ Մ․-ի հետ ֆիզիկական ուժի մրցման ժամանակ գետնին ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Leave a Comment