ԵՄ-ն և Ուկրաինան խնդրում են ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքներ տրամադրել

Ֆրանսիան ուկրաինացիների համար անվտանգության երաշխիքների մասին տեղեկատվություն է խնդրում ԱՄՆ-ից՝ մինչ Ռուսաստանի հետ տարածքների վերաբերյալ բանակցություն իրականացնելը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։

«Մեզ լիարժեք տեղեկատվություն է անհրաժեշտ այն անվտանգության երաշխիքների մասին, որոնք եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են տրամադրել ուկրաինացիներին՝ մինչ վիճահարույց տարածքային հարցերի ցանկացած կարգավորումը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ հայտարարությունն արվել է Բեռլինում երկուշաբթի օրը կայանալիք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, եվրոպացի այլ առաջնորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպման նախօրեին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սթիվեն Ուիթքոֆն առաջիկա օրերին հանդիպելու է Զելենսկու, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։

Leave a Comment