Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ճանապարհին տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին



Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։



Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։


Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն։


Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment