Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստորագրահավաք են սկսել Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով

Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստորագրահավաք են սկսել Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով

13 դեկտեմբերի 2025 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները ստորագրահավաք են սկսել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով։ Այն հրապարակվել է վերջերս բացված «Բարենորոգում» կայքում, որտեղ տեղադրվում են Վեհափառին դեմ դուրս եկած հոգևորականների հայտարարությունները։

Այն հրապարակվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ» վերտառությամբ։

Պահանջագրում ասվում է․ «Միանում եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»։

Պահանջվում է ներկայացնել անուն–ազգանունը, թեմը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment