Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ եվրոպացի դիվանագետները կարծում են, որ անիրատեսական է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը 2027 թվականին։
«2027 թվականն արդեն վաղն է։ Ասես ամերիկացիները որոշումներ կկայացնեն մեր փոխարեն»,- թերթը մեջբերում է ԵՄ պաշտոնյայի խոսքերը։
Դեկտեմբերի 13-ին Financial Times-ը հաղորդել է, որ Ուկրաինան կարող է խախտել ԵՄ անդամակցության սահմանված ընթացակարգերը, եթե միանա դաշինքին 2027 թվականին։