Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է «Բարսելոնայի» կողմից իր նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության մասին։
«Ես չեմ անհանգստանում դրա վերաբերյալ, փորձում եմ ուշադրություն չդարձնել այդ ամենին։ Բայց ես տեղյակ եմ, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին։ Բոլոր սոցիալական ցանցերը ողողված են այս ամենի վերաբերյալ տեղեկություններով։ Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա», – Ալվարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 21 խաղի, խփել է 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Ալվարեսի գործող պայմանագրի ժամկետը «ներքնակագործների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը գնահատվում է 100 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» մտադիր չէ Ալվարեսին վաճառել 200 միլիոն եվրոյից պակաս գումարով։