Դեկտեմբերի 13-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 5-7, երեկոյան՝ 2-4 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճա տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-8 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-3 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 10 աստիճան տաքություն։
