Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում – Armenia Today

Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է 2025 թվականի Forbes USA-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Նա վարկանիշային ցուցակում առաջին անգամ է ընդգրկվել և զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը։

2025 թվականի վերջին Քարդաշյանի կարողությունը հասել էր 1,9 մլրդ դոլարի, և նույն թվականին նա միացել է իրենց կարողությունն ինքնուրույն վաստակած ամենահարուստ ամերիկացիների ցանկին: Քարդաշյանի եկամտի հիմնական աղբյուրը 2019 թվականին հիմնադրված Skims հագուստի ապրանքանիշն է: Նախագիծը սկսվել է որպես առցանց խանութ, բայց վերածվել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում ավելի քան 20 ֆիզիկական խանութներից բաղկացած ցանցի: 2025 թվականի նոյեմբերին ներդրումների փուլից հետո ընկերությունը գնահատվել է 5 մլրդ դոլար, ինչը Քարդաշյանի կարողությունն ավելացրել է 200 մլն դոլարով։

Քարդաշյանը ներկայումս թողարկում է Skims կոսմետիկայի ուղղությունը: Սեպտեմբերին գործարարը ներկայացրել է Skims-ի և Nike-ի համագործակցությունը:

Ամենաազդեցիկ կանանց կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, երկրորդ տեղում Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդն է։

Leave a Comment