Նա ինքն էլ ամեն ինչ գիտի․ UFC-ի նախագահը կրկին խոսել է Ծառուկյանի մասին


Սպորտ


UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին։

Ավելի վաղ Ուայթին մեղադրում էին Ծառուկյանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ՝ այն դեպքում, երբ հայ մարզիկը զբաղեցնում է իր դիվիզիոնի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը, բայց չի ստանում չեմպիոնական գոտու համար մենամարտելու հնարավորություն։

«Նա այստեղ է, նա մեզ հետ է։ Մենք չենք հեռացրել նրան։ Չկա այնպիսի բան, որ նա մեզ դուր չի գալիս։ Անձամբ ես նրա հետ չեմ վիճել։ Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում։ Նա գիտի, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել կուլիսներում։ Մենք բոլորս գիտենք։ Բայց մենք դա հրապարակավ չենք քննարկում, ինչպես մի խումբ տարեց կանայք։

Համացանցում շատերը սիրում են ամեն ինչ հորինել՝ լայքեր ստանալու համար։ Մեր բիզնեսում շատ բաներ են տեղի ունենում, բայց մենք դրանք հանրային քննարկման չենք դնում», – ասել է Ուայթը Mac Life-ին տված հարցազրույցում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


Leave a Comment