Բայդենի նախկին օգնական Ամանդա Սլոթն աղմկահարույց խոստովանություն է արել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ նախկին տնօրեն Ամանդա Սլոթն Ուկրաինայի պատերազմի և Ուկրաինայի «չեզոք» կարգավիճակ որդեգրելու  անհրաժեշտության վերաբերյալ աղաղակող մեկնաբանություններ է արել իր հարցազրույցներից մեկում։

Հարցազրույցի հատվածն իր սոցցանցային էջերում տարածել է Իրանում ծնված հոդվածագիր-հեղինակ, պրոֆեսոր, Քուինսի ինստիտուտի փոխնախագահ  Թրիթա Փարսին, առաջարկելով այն անպայման դիտել։  

Նա, մասնավորապես, գրել է, որ Ջո Բայդենի Եվրոպայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Ամանդա Սլոթն անփութորեն խոստովանել է աղաղակող փաստերի մասին, որ Blob-ը (Վաշինգտոնի արտաքին քաղաքական ազդեցիկ համակարգը) ոչ միայն տարիներ շարունակ ճնշում էր, այլև եթե ինչ-որ մեկն այդ մասին բարձրաձայներ, ապա նրան կմեղադրեին Պուտինի ջատագով լինելու մեջ։

«Հիշո՞ւմ եք, թե ինչ էներգիա էր ծախսվում լռեցնելու և վարկաբեկելու յուրաքանչյուրին, ով ՆԱՏՕ-ի ընդլայնումը մատնանշում էր որպես պատերազմի պատճառներից մեկը, և որ եթե Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը հանվեր սեղանից, պատերազմը կարող էր կանխվել/կանգնեցվել։

Քվինսիում մենք բոլոր կողմերից հարձակման ենթարկվեցինք այս ողջամիտ  գնահատականը մատնանշելու համար։ Եվ հիմա, Սլոութը հարցազրույցում ասում է, որ եթե Ուկրաինան ընտրեր չեզոքությունը, «կարող էր» կանխել պատերազմը և ներխուժումը։ Այժմ, 100.000-ավոր զոհերից և Արևմուտքում այն ​​ժամանակ դրա մասին բազմաթիվ ձայներ լռեցնելուց կամ վարկաբեկելուց հետո, Սլոութը ասում է. «Ավելի լավ կլիներ դա [Ուկրաինայի չեզոքությունը] անել պատերազմի սկսվելուց առաջ [կամ]… Ստամբուլի բանակցություններում (2024 թվականի ապրիլ): Դա, անշուշտ, կկանխեր ավերածությունները և մարդկային կորուստները»։

Բայց հիշեք, որ այդ ժամանակ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ՍԽԱԼ տարբերակի ընտրությունը (քանի որ ԱՄՆ-ն, միևնույն է, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագիր չուներ) արհամարհանքով ընդունվեց։ Փաստարկն այն չէր, որ այն չի աշխատի, այլ այն էր, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը պատերազմի հետ կապ չունի, և եթե դուք ասում եք, որ կապ ունի, ապա Պուտինի կողմից եք»։

Նրանց, ովքեր խլեցին պատերազմը կանխելու հնարավորությունը, պետք է հիշել այնպես, ինչպես նրանց, ովքեր սկսեցին այս անօրինական ներխուժումը, ինչպես նաև նրանց, ովքեր սկսեցին Իրաքի անօրինական ներխուժումը»,-այսպիսի մեկնաբանություն է արել Թրիթա Փարսին։

Հրապարակման պատրաստեց 168.ամ-ը:

 

Leave a Comment