Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ թոփ ակումբում։ Արգենտինացին չի մերժի նոր մարտահրավերը, եթե իրեն հետաքրքրող այլընտրանք առաջարկվի, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիների» ավագը կցանկանար «Բարսելոնայում» փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։ 28-ամյա հարձակվողը կհետևի կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակին ընթացիկ մրցաշրջանից հետո։ Մարտինեսի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Նա միլանյան ակումբում է 2018 թվականի ամռանից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին «Բարսելոնայի» հետաքրքրության մասին Մարտինեսի նկատմամբ՝ հաշվի առնելով Լևանդովսկու հնարավոր հեռանալը։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն «Ինտերի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։