Շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձան «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են. «Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:

Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր հաղթանակներ»:

Leave a Comment