Թուրք-ադբեջանական սկանդալ է բորբոքվել օկուպացված Արցախի շուրջ: Այնտեղ ներդրումներ արած թուրքերը բողոքում են Ալիևի ռեժիմից, ադրբեջանական իշխանությանը մեղադրում անհարկի ճնշումների համար: Նրանցից մեկն անգամ Էրդողանին է դիմել տեսաուղերձով ու պատմել, թե ադրբեջանցիներն ինչ են բերել իր ու աշխատողների գլխին: Սպառնալիքների, գույքի յուրացման մասին է ահազանգել թուրք Շահինը ու ակնարկել, որ այս ամենի մեջ Ալիևի աղջկա մատն է խառը: