Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկել են Զինված ուժերի, կառավարության մասին հարցերը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկել և քվեարկել են կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Նշվում է, որ խորհուրդը քննարկել է նաև շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, Զինված ուժերի վերաբերյալ հարցերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակում է Սահմանադրական խորհուրդը։ Ըստ նրա՝ նոր տեքստի համաձայն մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։

Leave a Comment