Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ


Այսօր Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացավ կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Այս մասին հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Միջոցառմանը ներգրավված էին ավելի քան 300 աշակերտներ Դիլիջանի, Հովքի, Թեղուտի, Հաղարծնի և Գոշի հանրակրթական դպրոցներից։


 


Կիբեռանվտանգության իրազեկման արշավն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի թե՛ դպրոցականների, թե՛ մեծահասակների շրջանում ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր»,-նշել է նա։


 

Leave a Comment