«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Սյունիքում. բացվեցին մարզային նոր գրասենյակներ (Տեսանյութ)

Դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ։

Այցի առաջին օրը շարժման անդամներն այցելեցին Գորիս և Սիսիան քաղաքներ, ինչպես նաև եղան Տեղ և Աշոտավան գյուղերում։

Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվեցին «Մեր ձևով» շարժման կողմից առաջարկվող՝ հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։

Հանդիպումների ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում վերոնշյալ բնակավայրերի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների շուրջ։ Մասնավորապես, կարևորվեց Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։ Անդրադարձ եղավ նաև անվտանգային խնդիրներին։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։

Գորիս այցի ընթացքում քաղաքի Մաշտոցի 14 հասցեում պաշտոնապես բացվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման Գորիսի գրասենյակը։ Այցի ընթացքում շարժման ևս մեկ մարզային գրասենյակ բացվեց նաև Սիսիանում, որը գտնվում է քաղաքի Չարենցի փողոց 7 հասցեում։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների աշխատանքային այցը Սյունիք շարունակվում է։ Վաղը շարժման անդամները այցելելու են մարզկենտրոն Կապան, լինելու են նաև Արծվանիկ գյուղում։

Leave a Comment